ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հերքել է լուրը, թե իրեն ձերբակալել են Մոսկվայում։
Կարապետյանը «ՀԱՅԵԼԻ» մամուլի ակումբի հետ զրույցում ասել է, որ իրեն հրավիրել են զրույցի` հիմնված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ստացված փաստաթղթերի։
Մինչդեռ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն` Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։
Նրա փոխանցմամբ՝ Արշակ Կարապետյանը 05.12.2024 թվականից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 1-ին մասի և 38-375-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:
Կարդացեք նաև
Նարեկ Սարգսյանը հավելել է, որ Կարապետյանի նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում: