Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 30-ից ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ։
Roadpolice.am կայքում գործարկվել է հարթակ, որը հնարավորություն է տալիս որակավորման քննություններին մասնակցելու համար նախապես ընտրել այցելության նախընտրելի օր և ժամ։ Roadpolice.am կայքում, սեղմելով «Հաշվառման-քննական ծառայություններ» բաժնի «Հերթագրում» կոճակը, «Վարորդական վկայականի (իրավունքի) կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում» ենթաբաժնում կարող եք գրանցվել և օրացույցի միջոցով ընտրել առավել հարմար ժամանակահատվածը։
ՆԳ նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումները, կիրականացնի մոնիթորինգ՝ ի հայտ եկող խնդիրները հասցեագրելու և առկա դրական արդյունքները ամրապնդելու նպատակով։
Քաղաքացիներին հորդորում ենք՝ հերթագրման հարթակի գործարկման մասով խնդիրներ առաջանալու կամ առաջարկների դեպքում տեղեկատվությունն ուղարկել [email protected] էլ․ փոստին։
Միաժամանակ, Եթե հերթագրվել եք օնլայն, սակայն, չեք կարող մոտենալ՝ հորդորում ենք չեղարկել այցը՝ սպասարկման հնարավորություն տալով այլ անձանց։ Չեղարկված այցերի դեպքում օրացույցի պատուհանները կբացվեն քաղաքացիների սպասարկման համար։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ