«Երևանում մթնոլորտային օդում դեկտեմբերի 1-25-ն ընկած ժամանակահատվածում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նա մանրամասնեց․ «Արաբկիրում դեկտեմբերի 4,5,7,10,16,17, 24-ին 25-ին փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 1,1-2,1 անգամ, Շենգավիթում դեկտեմբերի 6,8,17,21,22-ին՝ 1,1-1,6 անգամ, Նոր Նորքում դեկտեմբերի 5,8,9,13,14,15,18,19,21,22,24-ին 1,1-1,7 անգամ, իսկ Կենտրոն վարչական շրջանում բոլոր օրերին՝ 1,2-5,1 անգամ։ Համաձայն միջազգային չափանիշների, որը վերահաստատվել է մեր կառավարության որոշմամբ, այս գերազանցումները համարվում են անբարենպաստ օդի որակի տեսանկյունից, բայց ոչ վտանգավոր»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ