Sputnik Արմենիա- Արշակ Կարապետյանը երեկ բերման է ենթարկվել Մոսկվայի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել, Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանությունից։
Արշակ Կարապետյանը 05.12.2024 թ․-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից հետախուզվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցություն մեղադրանքներով, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:
Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում, հայտնեցին ոստիկանությունից: