Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարված 4 հողամասերը կվերադարձվեն Եղեգնաձոր համայնքին

Դեկտեմբեր 30,2024 16:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը: Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի՝ 2006-2007 թվականների աճուրդներն ու վերականգնել է դրանց նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել՝

  • Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,1 հա մակերեսով հողամասի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2006 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն ու վերականգնել 0,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:
  • Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնել 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:
  • Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,3 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն ու վերականգնել 0,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:
  • Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնել 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը։

Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերոնշյալ 4 հողամասերի նկատմամբ կգրանցվի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031