Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանը պետք է բոլորովին այլ մակարդակի բարձրացնել, և այդ առումով հետագա ենթակառուցվածքային ներդրումները շատ կարևոր նշանակություն ունեն. Գևորգ Պապոյան

Դեկտեմբեր 30,2024 16:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մասնակցել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող «Մարզային ենթակառուցվածքների և զբոսաշրջության բարելավման» ծրագրի շրջանակում Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում֊ քննարկմանը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ իր մասնակցության նպատակն է անձամբ ծանոթանալ Դիլիջանի կլաստերի զարգացման հաջողություններին ու բացթողումներին և քննարկել համայնքի զարգացման ուղղությամբ համատեղ նախատեսվող քայլերը։

«Դիլիջանը պատմականորեն զարգացել է որպես զբոսաշրջային կլաստեր, բայց ակնհայտ է, որ քաղաքը պետք է բոլորովին այլ մակարդակի բարձրացնել, և այդ առումով հետագա ենթակառուցվածքային ներդրումները շատ կարևոր նշանակություն ունեն։ Սուբվենցիոն ծրագրերով պետությունը ևս ներդրումներ է իրականացնում, որպեսզի Դիլիջանում ստեղծվի գրավիչ զբոսաշրջային միջավայր», – նշել է Գևորգ Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031