ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող հանրային սննդի կետում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Բադալ Մուրադյան փ․)։
Մասնավորապես՝
– հանրային սննդի կազմակերպությունն ապահովված չի եղել բավարար քանակությամբ բնական կամ արհեստական օդափոխանակությամբ, սանհանգույցով՝ միացված գործող կոյուղուն,
– չի ունեցել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններ,
Կարդացեք նաև
– չի եղել անձնակազմի համար հանդերձարան,
– պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
– սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,
– սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում, սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին