Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարպետության դաս. Մեկնարկ». ուսուցման նոր մեթոդիկայի շնորհիվ պատանի երաժիշտ-կատարողները  հնարավորություն են ստացել զարգացնելու մասնագիտական կարողությունները  

Դեկտեմբեր 30,2024 15:46

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն ՀԿն 2024 թ. ընթացքում իրականացրել է «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը. իրականացվել է 12 վարպետության դաս։

Ծրագրում ներգրավվել են հայ կատարողական արվեստում բազմամյա փորձ ունեցող 10 առաջատար մասնագետներ՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ, և արտասահմանյան 2 մասնագետները, որոնք իրականացրել են իրենց գործունեությունը ըստ նախապես համաձայնեցրած ժամանակացույցի՝ վարպետության դասերի ձևաչափով։ Յուրաքանչյուր մասնագետ դասավանդել է ընդհանուր առմամբ 20 ժամ։

2024 թ. ծրագրին մասնակցելու համար հրավիրվել են հետևյալ արտասահմանյան մասնագետները՝ Օլեգ Պոլյանսկի /Ուկրաինա,Գերմանիա, Քյոլնի բարձրագույն երաժշտականաան դաշնամուրային ամբիոնի պրոֆեսոր/, Ալբերտ Տյու /Սինգապուր, Յոնգ Սյու Թոհ կոնսերվատորիայի պրոֆեսոր,  իսկ  հայաստանյան մասնագետներն էին՝ Էդուարդ Թադևոսյանը /ՀՀ ժողովրդական արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր/, Ալեքսանդր Կոսեմյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր/, Կարինե Օհանյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր/, Կարինե Հարությունյանը /ՀՀ վաստակավոր ուսուցիչ/, Արամ Թալալյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր/, Հռիփսիմե Աղաքարյանը /միջազգային մրցույթների դափնեկիր/, Տիգրան Հախումյանը /միջազգային մրցույթների դափնեկիր, Լահրի երաժշտական դպրոցի պրոֆեսոր/, Մարինե Մարգարյանը /ԵՊԿ պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր/, Սյուզի Երիցյանը /միջազգային մրցույթների դափնեկիր և Դավիթ Մելքոնյանը /միջազգային մրցույթների դափնեկիր/։

Վարպետության դասերին մասնակցել են 8-18 տարեկան պատանի և երիտասարդ 203 երաժիշտկատարողներ (դաշնամուր, ջութակ և թավջութակ)՝ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ուսումնական տարբեր հաստատություններից։

Յուրաքանչյուր մասնագետի վարպետության դասերի շարքի ավարտից հետո տվյալ ուսումնական հաստատությունում, որտեղ կայացել են դասերը,  պատանի երաժիշտների մասնակցությամբ կազմակերպվել են համերգներ և զրույցհանդիպումներ մասնագետմասնակիցուսուցիչ ձևաչափով։ Համերգի մասնակիցներին ընտրել է տվյալ մասնագետը՝ առաջնորդվելով երաժշտի պատրաստվածությամբ և իր վարպետության դասերի ընթացքում առաջադիմությամբ։ Համերգներին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել 132 պատանի երաժիշտ-կատարողների։ Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել նաև տարեվերջյան ամփոփիչ երկու համերգ, որոնց մասնակցել են 27 լավագույնները բոլոր երեք մասնագիտություններով։ Ընդհանուր առմամբ կազմակերպվել է 14 համերգ։

Վարպետության դասերը անցկացվել են Երևանի Սայաթ-Նովայի անվան, Ալ. Սպենդիարյանի անվան, Ա. Տիգրանյանի անվան և Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցներում, Բ․ Կանաչյանի անվան ԱԴ, Հ. Դանիելյանի անվան ԱԴ, Ղ. Սարյանի անվան ԱԴ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Դասընթացների մասին ինֆորմացիան հրապարակվել է սոցհարթակում:

Նշենք, որ ուսուցման նոր մեթոդիկայի, կատարելագործման և ունակությունների զարգացման հատուկ պլանի ստեղծման շնորհիվ շահառուները հնարավորություն են ստացել առավել նպաստավոր պայմաններում զարգացնելու մասնագիտական կարողություններն ու տաղանդը, ինչպես նաև ձեռք բերել բեմական փորձ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031