Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 28-ին Ներքին Խոտանան բնակավայրում շրջիկ ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են 31-ամյա տղամարդու վարած «ՈԻԱԶ» մակնիշի մեքենան: Թափքում եղևնի կար:
32-ամյա ուղևորի հայտնածով՝ եղևնին հատել էր Ձորաստան բնակավայրի հարակից անտառում:
Իրավապահները պարզել են, որ 31-ամյա տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցը շահագործել է փոխարինված համարանիշներով:
Մեքենան տեղափոխվել է Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կարդացեք նաև
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն