«Ազատություն». Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով:
Մոտ 5 ամիս առաջ Աբովյանը կալանավորվել էր վանաձորցի գործարարներից շինարարության հետ կապված պաշտոնական փաստաթղթերի դիմաց կաշառք ստանալու մեղադրանքով: Նրա երկամսյա կալանքի ժամկետը մեկ անգամ երկարացվել էր: Փաստաբանների հերթական միջնորդությունն այս անգամ դատարանը բավարարել ու նրա խափանման միջոցը փոխել է:
Նույն գործով մեղադրվում են նաև վանաձորցի գործարարներ Բագրատ Դարբինյանը, Ռուբեն Հովհաննիսյանն ու Կամո Գևորգյանը:
Կարինե Սիմոնյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: