Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վճարել է «Սիվիլնեթ»-ին առնչվող գործով հայցադիմումի համար նախատեսված 150 հազար դրամ պետական տուրքը

Դեկտեմբեր 30,2024 13:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վճարել է «Սիվիլնեթ»-ին առնչվող գործով հայցադիմումի համար նախատեսված 150 հազար դրամ պետական տուրքը, այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ» լրատվամիջոցի։ Քաղաքապետը չէր վճարել 150 000 դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է։ Ավինյանը հայցադիմումին կից ներկայացրել էր նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը:

«Տվյալ պարագայում սույն հայցադիմումով վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 150.000 ՀՀ դրամ, որը բավականին մեծ գումար է, և իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից», – նշված էր Տիգրան Ավինյանի միջնորդության մեջ։

Դատարանն այս պատճառաբանությունը բավարար չէր համարել միջնորդությունը հիմնավոր համարելու համար։ Գտել էր, որ Տ․ Ավինյանը պարտավոր է ներկայացնել նվազագույն ապացույցներ, որոնք կփաստեն այդ հնարավորության բացակայության հանգամանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031