Մեծ պոտենցիալ կորցրած շախմատիստի մոտ հայտնվում է նեյրոստիմուլյանտ, որը հզորացնում է ուղեղը, սակայն առաջիկա հաղթանակներից հետո նա հայտնվում է դաժան նախագծի մեջ, ու պետք է որոշում կայացնի իր անցյալի ու ապագայի միջև։
Kinodaran-ը մեկնարկում է նոր 8 մասանոց գիտաֆանտաստիկ դրամա, որի հերոսներն են «Սուրբը 2»-ի գլխավոր դերակատար Արթուր Դարբինյանն ու երիտասարդ սիրված դերասան Միկա Ղափլանյանը։ Սերիալում նկարաhանվել են Խորեն Լևոնյանը, Սոնա Մաթևոսյանը, Արամ Կարախանյանը, Սաշ Սուքիասյանը։ Ռեժիսորն է Գոշ Հակոբյանը։
««Շախմատիստը» ևս մեկ համարձակ քայլ է Kinodaran-ի որդեգրած քաղաքականության մեջ՝ Հայաստանում սերիալների որակը փոխելու։ Հանուն ընկերության ամեն ինչի պատրաստ լինելու, ինտելեկտի ու պոտենցիալի իրագործման մասին պատմություն է, որտեղ յուրաքանչյուր քայլ խաղ է, և յուրաքանչյուր հաղթանակ իր գինն ունի: Սերիալը առանձնանում է իր ժանրով և պատմությամբ, ուժեղ դերասանական կազմով, սցենարով և վիզուալ պատկերի բարձր որակով»,- նշել է Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։
Նկարահանումներն արդեն ավարտված են։ Պրեմիերան նախատեսված է 2025թ․ հունվարի 10-ին միայն Kinodaran սթրիմինգային հարթակում։
Կարդացեք նաև
Բաց չթողնելու համար ներբեռնի՛ր Kinodaran-ը և բաժանորդագրվիր։
Քո բաժանորդագրությունը որակ է փոխում։