Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջնահերթ են Արցախի նախագահական եւ Ազգային ժողովի ինստիտուտների գործունեության ապահովման հարցերը: Տեղին է դժգոհությունն այդ երկու մարմինների ոչ բավարար գործունեությունից». «Ապառաժ»

Դեկտեմբեր 30,2024 12:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024-ը «Ապառաժ»-ն ամփոփում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանի հետ։

-Այսօր Արցախի քաղաքական օրակարգում արցախցիների իրավունքների բարձրացումն ու հավաքական վերադարձի իրավունքի իրացման խնդիրն է, ի՞նչ հաջողություններ են արձանագրվել այս ուղղությամբ։ Ովքե՞ր են հետապնդում այն, եթե ՀՀ-ն՝ որպես Արցախի երաշխավոր պետություն, հրաժարվել է նրանից։

— 2024-ին մի շարք հաջողություններ արձանագրվեցին այս ուղղությամբ։ Վերջինը՝ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի բանաձևը՝ արցախցիների վերադարձի իրավունքի հարթակ ստեղծելու մասին, թե՛ կոնգրեսականների, թե՛ Կանադայի արտաքին գործերի նախարարի, պատգամավորների, Եվրոպայի խորհրդի պատգամավորների մոտեցումները և դիրքորոշումները, անհամեստություն չթվա, մեծ մասամբ, ՀՅԴ Հայ դատի գրասենյակների շնորհիվ է ու նրանց աշխատանքի արդյունքը։

Կարևորում եմ այն հանգամանքը, որ որքան էլ արտասահմանյան տարբեր կառույցներ, Սփյուռքը՝ հայկական պահանջատիրության ներկայացման գործում ունենան հաջողություններ՝ շահեն բանաձևեր, հայտարարություններ, գլխավորը մեր հավաքական վճիռն ու այն իրականացնելու կամքն է։ Արցախում մենք կարողացանք մեր հավաքական վճռով ցույց տալ, որ ազատ ու անկախ ենք ուզում ապրել։ Արցախի ժողովուրդն արյուն ու քրտինք թափելուց հետո պատրաստ չէ օտարի լծի տակ ապրել։ Վերադարձը պետք է լինի նույն մոտեցումով։ Մինչև մեր մեջ չլինի հավաքական կամքի դրսևորում՝ չի կարող իրականանալ մեր վերադարձը։ Ժողովրդի մեջ պետք է ստեղծել հավաքական ընկալում՝ անվտանգության, սոցիալական-տնտեսական, հանրային, իշխանության հարցերի շուրջ։ Ամեն ինչ պետք է անել, որ հայկական Արցախի գոյությունը հանդիսանա որպես խաղաղության գործոն, հակառակ դեպքում կրկին կլինի անկայունություն ու պատերազմ։

— Արցախի իշխանությունները միակ լեգիտիմ մարմինն են, որ ընտրվել են ժողովրդի կողմից այն պայմաններում, երբ Արցախը գոյություն ուներ որպես պետություն։ Ինչպե՞ս կհաջողվի պահպանել նրանց լեգիտիմությունը։

— Արցախի իշխանությունը ժողովրդավարությամբ ընտրված այն մարմինն է, որը ներկայացնում է Արցախի ժողովրդին։ Այն, որ ժողովրդավարական կարգերի առկայության պայմաններում են ընտրվել Արցախի գործող իշխանությունները, փաստ է բոլորի համար։ Առաջնահերթ են Արցախի նախագահական եւ Ազգային ժողովի ինստիտուտների գործունեության ապահովման հարցերը, առաջինը՝ որպես գործադիր և երկրորդը՝ որպես ներկայացուցչական մարմիններ։ Տեղին է դժգոհությունն այդ երկու մարմինների ոչ բավարար գործունեությունից, որտեղ նկատելի են հուսահատության, անկարողության, թուլության դրսեւորումներ։

Այս մթնոլորտի ստեղծման գործում իրենց դերն ունեն ՀՀ իշխանությունները, որոնք փորձում են Արցախի ժողովրդի մեջ պառակտում մտցնել, թիրախավորելով Արցախի իշխանություններին։ Դա արվում է Արցախում ժամանակին գործող որոշ քաղաքական դեմքերի միջոցով, ինչը դատապարտելի է։ Այդպիսով ջուր են լցնում նաև արտաքին թշնամու ջրաղացին։ Պառակտման սերմեր են մտցնում ժողովրդի մեջ, թուլացնում իշխանությունների դերն ու դերակատարությունը, խաթարելով այն համախմբման օղակը, որը պետք է առիթ դառնա մեր վճռական խոսքն ասելու՝ վերադարձի, ինքնորոշման, իրավունքների սոցիալական հարցերի լուծման համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031