Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ից եկած ռելոկանտները վերադառնում են, ՌԴ-ի հետ վիթխարի տրանզիտային հոսքերն աստիճանաբար նվազում են. «Հայաքվե»

Դեկտեմբեր 30,2024 11:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ տնտեսությունը, երկու տարվա հարաբերական աճից հետո, արագ տեմպերով սկսում է սառել:

ՌԴ-ից եկած ռելոկանտները հետ են վերադառնում, ՌԴ-ի հետ վիթխարի տրանզիտային հոսքերն աստիճանաբար նվազում են: ՏՏ սեկտորն այս տարի նահանջ է ապրել, այդ թվում` ռուսական ընկերությունների հեռանալու պատճառով, սակայն հայկականների զարգացման տեմպերը ևս ընկել են:

Հաջորդ տարվա համար ընդունված է ռեկորդային դեֆիցիտով պետական բյուջե, որը բերելու է անխուսափելի ինֆլյացիոն երևույթների, դրամի արժեզրկման և պետական պարտքի աճի: Տնտեսության մեջ ներդրումները նվազել են, պլանավորված հարկային մուտքերը չեն հավաքագրվում:

Փոխարենը` հարկային բեռը մեծացվում է՝ ավելացվում է գույքահարկը և շրջանառության հարկը, որն առավելապես խփելու է փոքր տնտեսվարողներին:

«Հայաքվե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031