Լրահոս
Օրվա լրահոսը

Հո պատահական չէ, որ մեզանում օլիգարխները և իշխանավորներն այդքան հեշտ լպիրշանում են: Նրանք տեսնում են չէ՞, որ անթիվ անհամար մարդիկ պատրաստ են վաճառվելու. «Դրօշակ»

Դեկտեմբեր 30,2024 10:30

Մի տարօրինակ բան ենք նկատում. երբ հայ մարդուն ասում ես. «ի՞նչի ես կաշառք վերցնում»,-ասում է, «ո՞նց չվերցնեմ, տուն եմ պահում»: Բայց երբ ասում ես՝ քո կաշառք վերցնելով թուրքերի օգտին ես աշխատում, որովհետև հակաօրինական արարքներով թուլացնում ես մեր երկիրն ու պետությունը, նա ասես մի պահ կարկամում է, սակայն դա դեռ չի նշանակում, թե նա գիտակցեց իր արարքը ու կհրաժարվի «ընտանիք պահողի վեհ առաքելությունից»:

Անձնական շահը մեր ժողովրդի մի մեծ հատվածի համար մի այլ կարգի գերակա մղիչ ուժ է, որն, ասես, արմունկներով այս ու այն կողմ հրելով մյուս հարցերը, տեղ է բացում միայն իր համար՝ լինեն դրանք տեղական կամ համապետական ընտրություններ, ընտանիքի բարեկեցություն, թե մեկ այլ բան: Հո պատահական չէ, որ մեզանում օլիգարխները և իշխանավորներն այդքան հեշտ լպիրշանում են: Նրանք տեսնում են չէ՞, որ անթիվ անհամար մարդիկ պատրաստ են վաճառվելու:

Մի քսան տարի առաջ ամերիկյան մի կազմակերպության հետ իրավական թեմաներով ծրագիր էինք իրականացնում: Մի հարմար պահի դիմեցի նրանց ներկայացուցիչին՝ խնդրելով հայտնել իր անկեղծ տպավորությունները հայերի մասին: Համակրելի, ժպտերես մարդ էր: Բնական է, սկսեց հերթապահ գովասանքներ շռայլել մեր լավ ազգ լինելու, հինավուրց մշակույթ ունենալու և վերջապես, հայկական համեղ ուտեստների մասին: Ասացի. «Չանցավ, եկել ես իմ տուն, իմ կենացն ես խմում, ուզում եմ անաչառ ու անկեղծ կարծիք լսել…»:

Տեսավ, որ օձիքը բաց չեմ թողնում, մի պահ մռայլվեց ու ասաց. «Արդեն քանի տարի է՝ ձեր երկրում եմ, ու այդպես էլ ինձ չի հաջողվում լիարժեք օրինավոր մարդկանց տեսնել: Մարդկանց մեծ մասն անձնական շահի որսորդներ են, նկատի ունեմ ձեր չինովնիկներին, իսկ մի մասն էլ՝ պարզապես «գրպանահատներ»: Եթե քո երկրում մի 30-40 ժուժկալ, անանձնական մարդ գտնվի, որոնք կդառնան կառավարություն, դուք ապագա կունենաք…»:

Սա արդեն օտարի հայացք է, վիճելը գրեթե անիմաստ էր:

Մանվել ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031