Բանավիճողիս տեսեք: Տեսանք, էլի, Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոյի հետ բանավեճդ: Տեսա՞ք, ոնց էր հետը խոսում: Լուկաշենկոն նրան այնպես էր վերաբերվում, կարծես դիմացը «Օպելի» համբալ վարորդ լիներ:
…Կամ էլ բանավիճող ես, վեր կաց, գնա մասնակցի ԵԱՏՄ գագաթաժողովին, մտքիդ եկածն ասա, ոչ թե քեզ քցի քովիդի բախչեքը:
Փաշինյանն իր արածների ծանրության տակ արդեն այնքան է ճկռել, որ թեկուզ բոլոր քպ-ականներին, էն սուտի արևմտամոլներին հավաքի, քսի տա նախկինների վրա, այդ ծանրությունից մի գրամ էլ չի պակասի:
Կարդացեք նաև
Երևի հավաքել է իր խոնարհ կուսակիցներին, թե բա վրա տվեք, հատկապես Լևոնի վրա, ինչ ուզում եք ասեք, բայց կարևորը, որ Արցախի կործանումը իմ անվան հետ չկապեն: Սրանք էլ սոցցանցերում բառիս բուն իմաստով դուրս են տալիս:
Գոնե իրար հետ համաձայնեցված դուրս տվեք: Ուղղակի Մարիան գրում է, թե 1994-ին ծախեցին Արցախը, ուղղակի Արենը 2008-ն է հիշատակում, թե բա Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին տնային կալանքի ես ենթարկվել, ժողովրդին մենակ թողել: Դե որ այդպես է, Նիկոլն ընդհանրապես թռել էր երկրից:
Թե թռած ժամանակ, թե ետ վերադարձած ժամանակ գոնե մի անգամ չի ասել, թե Առաջին նախագահը ժողովրդին մենակ էր թողել, կամ սենց, կամ նենց, այլ նման բան ասողներին անբարոյական էր համարում: Գնացեք, կարդացեք իր հոդվածները: Այդ հիմա է, որ անհույս ինքնասիրահարված է դարձել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում