Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիների գործազրկության հարցը մոտ յոթ տարի անց տակավին մնում է չլուծված. «Հայացք Երեւանից»

Դեկտեմբեր 30,2024 10:00
gorcazurk

Պետական վիճակագրությունը ազգաբնակչության սրված սոցիալական վիճակի շուրջ բերում է բավական ուշագրավ փաստեր: Փորձագիտական գնահատականները դնելով մի կողմ՝ կներկայացնենք պաշտոնական վիճակագրությունից ընդամենը մի քանի դրվագ:

Ահավասիկ՝

ա/ ՀՀ-ում 475 հազար մարդ մոտ 80 հազար դրամ կազմող պարենային զամբյուղից շատ ցածր (կոմունալ, տրանսպորտի, հագուստի ծախսերը չեն ներառված), մոտ 45-52 հազար դրամ ստացող կենսաթոշակառուներ են;

բ/ ավելի քան 190 հազար մարդ պաշտոնապես գրանցված գործազուրկներ են;

գ/ 220 հազար մարդ՝ անհուսալի, անվերադարձելի վարկեր ունեցողներ են (նախորդ երկու խմբերի ներկայացուցիչներին փաստացի վարկ չեն տրամադրում);

դ/ եթե սրան հավելեք մինչեւ 18 տարեկաններին, ծննդկաններին, հիվանդներին, զինծառայողներին, պատերազմի հաշմանդամներին, հողազուրկ գյուղացիներին, ազատազրկվածներին, Արցախից բռնագաղթվածներին, ապա կամբողջացվի բնակչության սոցիալական վիճակի իրական պատկերը:

Չորս փոքրիկ, բայց խոսուն դրվագներ… ըստ նույն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում գործազրկությունը կազմել է շուրջ 15 տոկոս: Ի դեպ՝ շատերը որպես գործազուրկ չեն գրանցվում, քանի որ դրա համար այժմ նպաստ չի տրամադրվում: Դժվար է ասել, թե ապրուստի հետզհետե թանկացման պայմաններում աշխատող մարդկանց քանի տոկոսն է կարողանում լուծել իր ընտանիքի նվազագույն սոցիալական կարիքները, բայց մի բան հստակ է՝ ՀՀ քաղաքացիների գործազրկության հարցը մոտ յոթ տարի անց տակավին մնում է չլուծված: Թոշակառուն գոյատեւում է պարենային զամբյուղից էլ ցածր, խղճուկ թոշակով, աղքատությունը եւ, հատկապես, ծայրահեղ աղքատությունը նվազելու միտումներ չունի:

Փոխարենը բնակչության մեծ մասի աղքատության հենքին ամեն տարեմուտի երկրում շրջում է թանկացումների ուրվականը: 2018-ից ի վեր մինչեւ 2024-ը, ներառյալ` տարեցտարի աճել են լայն սպառման ապրանքների գները՝ յուրաքանչյուր տարի նախորդից ավելի բարձր պրոգրեսիայով: Օրինակ՝ 2019-ի մայիսին՝ 2018թ. մայիսի համեմատ սպառողական ապրանքների գները բարձրացել են 2,8 տոկոսով, 2021-ի դեկտեմբերին՝ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 7,7 տոկոսով եւ այդպես մինչեւ 2024-ի վերջը: Այս ցուցանիշները որոշ իմաստով կարող են համադրելի չլինել ժամանակագրության առումով, բայց ակնհայտ է, որ 2018-ի համեմատ 2023թ.-ին տեղի է ունեցել սպառողական գների առնվազն 20,5% բարձրացում:

Ամենտարյա թանկացումների գոնե մասնակի փոխհատուցում լիներ: Ընդհակառակն՝ գնաճին գումարվում են ծառայությունների դիմաց գանձվող վարձավճարները, անընդհատ «ծլող» հարկատեսակներն ու վարչական տուգանքները: Մարդամեկը ընդդիմադիր ժամանակ քննադատում էր իշխանությանը, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ՛», հիմա քաղաքացուն այնքան է նվաստացրել, որքան Ալիեւն՝ իրեն: Յոթ տարվա ընթացքում կենսաթոշակի նվազագույն չափը 31.600 դրամից հասցվել է 36.000-ի, իսկ աշխատանքային թոշակինը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 21.000-ի փոխարեն սահմանվել է 24.000 դրամ: Աշխատավարձերի բարձրացում եղել է, բայց պետական ու հանրային ծառայողների համար՝ պարգեւավճարների կամ հավելավճարների տեսքով: Շարքային քաղաքացու համար որեւէ հարց չեն լուծել:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2024թ.-ի 47-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031