«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ամանորի նախաշեմին առաջնագիծ այցելությունը դարձել է ավանդույթ։
Այս տարի ևս «Հայաստան» խմբակցության գործընկեր Մհեր Մելքոնյանի հետ ուղևորվեցինք Տավուշի մարտական դիրքեր՝ շնորհավորելու մեր անվտանգության երաշխավորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։
Մեր երախտիքի և շնորհակալության խոսքը ուղղեցինք դիրքապահին, որն ամենամեծ պատասխանատվությամբ լծվել է հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին։
Ի դեպ, խորհրդանշական էր, որ դիրքերից մեկն անվանակոչվել էր արցախյան պատերազմի հերոս Արմեն Օհանյանի անունով:
Կարդացեք նաև
Հրամանատարը անգնահատելի ավանդ ունի Տավուշի առաջնագծի ձևավորման, պահպանման մեջ։
Մենք ամուր և պաշտպանված ենք մեր զինվորներով։
Սրանով է պայմանավորված, որ հատկապես այս օրերին ցանկություն է առաջանում առաջին հերթին այցելելու և շնորհակալ լինելու հենց նրանց՝ հայրենիքի պաշտպաններին։
Մենք էլ, մեր հերթին, պետք է ամուր պահենք նրանց թիկունքը։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ, հայոց բանակի անվեհեր զինվոր»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի հրապարակած տեսանյութից էլ հայտնի է դառնում, որ նա եւ Աղվան Վարդանյանն ու Արթուր Սարգսյանը այցելել են Սյունիքի մարտական դիրքեր: