ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքով մեկնել է Իջեւան: Նա տեսանյութ է հրապարակել Իջեւանի իր հայրական տանից, որտեղ եղբոր հետ խոզ է խանձում:
«Պահելով ընտանեկան, իջևանյան ավանդույթները»,- գրել է նա Ինստագրամի իր էջում` տեսանյութին կից:
Կարդացեք նաև

Պետք է անկեղծորեն գնահատել, որ վերջապես մի բան կա, որ նիկոլի մոտ լավ է ստացվում, այո, դա խոզ խանձելն է, որն ինչպես ինքն է գրում, ընտանեկան իջևանյան ավանդույթ է։ Երանի նա միայն այդ գործն աներ և ուրիշ ոչնչով չզբաղվեր, սակայն ավաղ …։
Երկար տարիների ընթացքում ընտանեկան իջևանյան այդ ավանդույթում վարպետանալը հանգեցրեց այն արդյունքին, որ նա ինչ աշխատանքի էլ անցել է, իր գործելաոճը խանձելն է եղել և մինչև օրս ամեն ինչ խանձում, խանձում ու խանձում է։ Իսկ “ամենակարևորն” այն է, որ նա մեծաքանակ դիտումների է արժանանում ու դրանից մեր գլխին կախված պատերազմի վտանգը “նվազում, նվազում ու նվազում է”։