Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Հունվարի 1-ից Ադրբեջանն առանց վիզայի մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիների համար կսահմանի 90-օրյա կեցության սահմանափակում, հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն այսուհետ կարող են Ադրբեջանում առանց վիզայի մնալ տարեկան ոչ ավելի, քան 90 օր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը նախատեսում է փոփոխություններ կատարել իր տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր կացության կանոններում։
Այս մասին հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ արձագանքելով Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացության նոր կարգավորումների մասին հարցերին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: