Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հայրենակիցներն իրենց զարհուրանքն են արտահայտում այն ահռելի գումարների կապակցությամբ, որոնք պետք է վճարեն 2025 թվականից սկսած». Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 29,2024 19:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Այս օրերին լայնորեն քննարկվում և քննադատվում են գույքահարկի նոր դրույքաչափերը: Մեր հայրենակիցներն իրենց զարհուրանքն են արտահայտում այն ահռելի գումարների կապակցությամբ, որոնք պետք է վճարեն 2025 թվականից սկսած, իսկ 2026-ից դրանք էլ ավելի կբարձրանան: Հիշեցնեմ, որ արդեն հեռավոր 2019 թվականին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր այս օրենքը, դրան ընդդիմացել էր միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Հարցնում էինք՝ ինչպե՞ս կարելի է բարձրացնել գույքահարկը, երբ քաղաքացիների եկամուտները չեն աճում: Նորաթուխ իշխանավորները պատասխանում էին, որ եթե Կենտրոնում բնակվող մարդը եկամուտ չունի, կարող է վաճառել իր տունը և տեղափոխվել Նոր-Նորք: Փաստացի, օրենքի ուժով առաջարկում էին ստիպել քաղաքացիներին հրաժարվել իրենց միջավայրից, հայրական օջախից և ժառանգությունից:

Մենք առաջարկում էինք այլընտրանք. ժառանգված գույքի համար պահպանել գործող հարկային դրույքաչափերը, իսկ գույքի վաճառքի դեպքում միայն գնորդին՝ նոր սեփականատիրոջը, պարտավորեցնել վճարել բարձր դրույքաչափ: Այս տարբերակով թոշակառուն կամ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին, որը Փոքր Կենտրոնում բնակարան է ժառանգել, չէր կանգնի փաստի առաջ և ստիպված չէր լինի վաճառել իր տունը: Միևնույն ժամանակ, գույքահարկի բարձր դրույքաչափով վճարումը կդառնար յուրաքանչյուր գնորդի անձնական որոշումը:

2019-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում էր այս խնդիրը՝ փորձելով հասարակության ուշադրությունը սևեռել դրա վրա, բայց մեր պայքարը պիտակավորվում էր, իսկ շատերը, դա տեսնելով, նախընտրում էին լռել՝ ընդունելով «խաղի կանոնները»:

Հայաստանը վարակված էր անձի պաշտամունքով, և մեր ձայնը խլացվում էր «մի՛ խանգարեք», «թողե՛ք աշխատեն» կոչերով:

Մինչդեռ մեր ջանքերը, որոնք ուղղված էին քաղաքացիների շահերի պաշտպանությանը, դիտավորյալ վարկաբեկվում էին: Ու հիմա ևս մեկ անգամ հաստատվում է, որ մենք երբեք լավը երևալու նպատակ չենք հետապնդել, չենք պայքարել քաղաքական վարկանիշի համար և այդ պահին էլ դեմ քվեարկելով, հավատարիմ ենք մնացել մեր սկզբունքներին ու պաշտպանել ենք ժողովրդի շահերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031