ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է. «Meta-ի պաշտոնական վիճակագրությամբ վերջին 28 օրում Facebook-ի եւ Instagram-ի իմ էջերում գրանցվել է ավելի քան 100 միլիոն դիտում։ Հանրային հաղորդակցության այս ծավալը ինձ համար աննախադեպ է, մտածելու ու վերլուծելու հարուստ նյութ է տալիս»:
Արձագանքելով այս գրառմանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը էլի գլուխ է գովում, որ իր վիդեոները ՖԲ-ում ունեն միլիոնավոր դիտումներ։
Իրականում, Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը ՖԲ-ում էլ չունի աջակցություն։
Կարդացեք նաև
Երբ հանում ես անձնական, ընտանեկան վիդեոները, որը սերիալ նայող ազգի համար միշտ հետաքրքիր է, ով էլ լինի, տակը բան չի մնում։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի քաղաքական, աշխատանքային վիդեոները միջինում դիտել են 122,000 անգամ, որը կազմում է ընտրողների ընդամենը 4,7%-ը (ֆեյքերն ու դրսի դիտումներն էլ հաշված)։