Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնակի մշակույթի տան պատից ջնջել են հերոսների նկարները. փոխարենը կլինի գյուղի պարի խմբի նկարը, գյուղապետն էլ հրաժարականի դիմում է գրել

Դեկտեմբեր 29,2024 17:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թալին խոշորացված համայնքի Աշնակ վարչական շրջանի մշակույթի տան պատից օրերս «մաքրվել» են Նժդեհի եւ Մոնթեի նկարները: Միջադեպն անաղմուկ չի անցել. տեղացիներն ընդվզել են, անհամաձայնություն են հայտնել, «միջոցառումն» իրականացվել է վեճի հասնող խոսքուզրույցով: Այս ամենի արդյունքում, վարչական շրջանի ղեկավար Սասուն Դավթյանն էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Դիմումն ընդունվել է խոշորացված համայնքի ղեկավարի կողմից եւ 13 տարի Աշնակը ղեկավարած նախկին գյուղապետ-վարչական շրջանի ղեկավարն այլեւս չի պաշտոնավարի:

«Ռեմոնտ էին անում, էդտեղ ներկել են, որ մեր՝ Աշնակի պարի խմբի նկարը էդտեղ դնեն»,- մեր տեղեկության, այսպես ասած, պաշտոնական վարկածը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց Սասուն Դավթյանը:

Իսկ դիտարկմանը՝ փաստորեն, վերանորոգման անվան տակ այդ նկարները ներկվել- փակվել են, որպեսզի հետո այլ նկար տեղը դրվի ու ստացվում է, որ Նժդեհի եւ Մոնթեի նկարները հանվել են, նա արձագանքեց. «Հիմա ես չգիտեմ… որ տեսանկյունից… ով ոնց է մտածում, ինչ է մտածում… Ամեն դեպքում, միտքը դա է, որ այդտեղ Աշնակի պարի խմբի նկարը պետք է նկարվի ու քանի որ հիմա էին անում վերանորոգումը, ներկել են, որ հետո խմբի նկարը նկարեն, այդ նկարներն էլ տանեն ուրիշ տեղ նկարեն: Երեւի չգիտեմ… Մենք շենք ունենք, Գեւորգ Չավուշի թանգարան. էնտեղ երեւի կնկարեն»:

Մեր ճշտող հարցին՝ երեւի՞, թե՝ կտեղափոխվեն այդ նկարները, Սասուն Դավթյանը պատասխանեց. «Ես արդեն չգիտեմ, ես էլ չեմ աշխատում: Ուզում եմ ասեմ՝ ես ի՞նչ իմանամ, էլ կնկարեն, չեն նկարի, էդ արդեն իրենք կարան պատասխանեն»:

Իր պաշտոնանկության պաշտոնական վարկածն էլ մեր զրուցակիցը ներկայացրեց իր հոգնածությունը, թեեւ չհերքեց, որ նկարների թեմայով խոսակցություն եղել է ու ինքն էլ դեմ է եղել այդ նկարների փոխարեն այլ նկար նկարելուն. «Ամեն դեպքում, հա խոսակցություն գնացել է, հետո՝ էդպես…»:

Փորձեցինք զրուցել նաեւ Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ: Մեր հեռախոսազանգերին նա դեռ չի արձագանքել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ապերախտ ժողովուրդ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031