«Ազատություն». Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է։ Տեղում բախումներ են եղել ոստիկանության և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև։ Կան բերման ենթարկվածներ, նրանց թիվը, սակայն, հայտնի չէ։
Ուժայինները բացել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան՝ վերականգնելով երթևեկությունը։
Հավաքը շարունակվում է պողոտայի երթևեկելի հատվածից դուրս։
Ցուցարարները, մասնավորապես, իրենց դժգոհությունն են հայտնում նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ, որի լեգիտիմությունը չեն ճանաչում հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիրները։ Խորհրդարանում այսօր կայացավ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։