ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին:
«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ինքնաթիռի վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ու կարեկցանքներն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքներ վիրավորներին», – նշված է X-ի միկրոբլոգում ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 167-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «Յոնհապ» գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 9:07-ին (Երևանի ժամանակով 3:07-ին), Jeju Air ավիաընկերության Bangkok-Muan 7C 2216 չվերթը իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը, որում եղել է 181 ուղևոր, վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին. հրդեհ է բռնկվել։
Կարդացեք նաև
Արդեն հաստատվել է 120 զոհվածների փաստը, երկուսին հաջողվել է փրկել։ Վերջիններս ինքնաթիռի անձնակազմի անդամներ են՝ մեկ կին և մեկ տղամարդ։ Նրանք ստացել են միջին և ծանր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Ուղևորներից 173-ը Հարավային Կորեայի քաղաքացիներ են, իսկ երկուսը՝ թայլանդցիներ։
Deeply saddened by the tragic airplane crash in Muan International Airport in #SouthKorea, claiming so many lives.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) December 29, 2024
Our heartfelt condolences & sympathies to the families of victims & sincere wishes for a speady recovery for those injured.@MOFAkr_eng