Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Թենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում մեկնարկած Brisbane International presented by Evie մրցաշարի մեկնարկում կամային հաղթանակ է տարել Սլովակիայի ներկայացուցիչ Ռեբեկկա Շմարկովայի նկատմամբ՝ 1:6, 6:2, 6:2:
Դեկտեմբերի 31-ին Էլինայի մրցակիցը 1/16 եզրափակչում լինելու է իսպանուհի Պաուլա Բարդոսան:
Մրցաշարը կավարտվի 2025 թվականի հունվարի 5-ին: Մրցանակային ֆոնդը $ 766 290 է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: