Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի քանի օրից մարդիկ իրենց Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունք համարվող իրավաբանական օգնության համար վճարելու են ԱԱՀ:
Այսինքն՝ փաստաբանի ծառայությունները հարկվելու են ԱԱՀ-ով, որը փաստացի վճարելու են այդ ծառայություններից օգտվող անձինք: Դիցուք` 200,000 դրամ արժողությամբ ծառայությունը դառնալու է կլորացրած` 240,000 դրամ:
Ընդ որում` այս թանկարժեք «նվերը» ձեզ ոչ նախկիններն են բերել, ոչ էլ` նույնիսկ ձմեռ պապիկը, այլ` այս իշխանությունները:
Կարդացեք նաև
Ի՞նչ ասեմ, շնորհավորում եմ Ամանորն ու խմում հարկատու ժողովրդիս կենացը և հույս հայտնում, որ հաջորդ ընտրություններին մարդիկ ավելի պատասխանատու քվեարկություն կկատարեն (ի դեպ` սա քարոզչություն չի, քանի որ ես պատգամավոր դառնալու ցանկություն չունեմ):