Նյու Յորքում ավարտվել է արագ շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 13 հնարավորից 9,0 միավորով, պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում: Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը վաստակեցին 8,0-ական, Զավեն Անդրիասյանը, Արամ Հակոբյան, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Էմին Օհանյանը՝ 7,0-ական, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5,5 միավոր:
Կանանց մրցակցությունում Աննա Սարգսյանը 6,0 (11 հնարավորից) միավորով հանգրվանեց 42-րդ հորիզոնականում, Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը վաստակեցին 5-ական միավոր:
Այս առաջնությունում հանդես էին գալիս նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստներ:
Սամուել Սեւյանը 9,0 միավորով եզրափակել է ուժեղագույնների տասնյակը, Լեւոն Արոնյանը իր անվան դիմաց գրանցել է 8,0, Վարուժան Հակոբյանը՝ 7,0 միավոր: Իսկ Տաթեւ Աբրահամյանը կանանց առաջնությունում ունի 6.0 միավոր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ