«Փաստինֆո». Զվարթնոց օդանավակայանն այսօր չի կարողացել ընդունել մի շարք չվերթներ։
Տյումենից ժամանող չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում, Մոսկվայից և Նիժնի Նովգորոդից ժամանող ինքնաթիռները վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում, Մոսկվա-Երեւան մեկ այլ չվերթ էլ վայրէջք է կատարել Գյումրիի օդանավակայանում, – այս մասին «Փաստինֆո» -ին ասաց Երևանի Զվարթնոց օդանավակայանի մամլո խոսնակ Լուսինե Մողրովյանը՝ նշեց,որ պատճառը մեգն է ու վատ տեսանելությունը։
«Փաստինֆո»-ի հարցին, չվերթներն, ի վերջո, կկայանա՞ն, ինքնաթիռները կհասնե՞ն Երևան՝ Մողրովյանն ասաց, որ նման դեպքում առանձին որոշումներն ավիաընկերություններն են կայացնում։
«Փաստինֆոն» կապ հաստատեց նաև «FlyOne» ավիաընկերության տնօրեն Արամ Անանյանի հետ՝ պարզելու Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող այդ ընկերության ինքնաթիռն, իջնելով Թբիլիսիի օդանավակայանում, այնուհետև ի՞նչ որոշում ունի, ուղևորների համար նախատեսվա՞ծ է այլ միջոցներով Երևան հասցնելու տարբերակներ, ինչին ի պատասխան Անանյանն ասաց, որ այս պահին անհրաժեշտ ընթացակարգերն արվում են, բայց սովորաբար նման դեպքերում երկար չի տևում, նորից ինքնաթիռը եղանակային նպաստավոր պայմանների սպասելով, կվերադառնա Երևան, ուղևորները սովորաբար սպասում են, չեն մեկնում այլ միջոցներով: