– Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ավագանու հինգերորդ նստաշրջանի այս տարվա վերջին նիստը, որին մասնակցում էր ավագանու 19 անդամ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
– Հաստատված օրակարգի համաձայն ավագանին հավանության է արժանացրել Կապան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծը, որում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 4,892,490․8 հազ․դրամ, որը գերազանցում է 2024 թվականի հաստատված նույն ցուցանիշը 636,785․3 հազ․դրամով կամ 15,0%-ով։
– Համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավագանին 19 կողմ ձայնով հաստատել և բարձրացրել է Կապանի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը՝ 5-10%-ով։
-Նիստի ընթացքում ավագանու որոշմամբ հաստատվել է նաև համայնքի սեփականություն համարվող գույքի՝ 2024թ. գույքագրման փաստաթղթերը, սահմանվել են տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը, համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները։
Կարդացեք նաև
-Օրակարգի մնացյալ հարցերի գերակշիռ մասը եղել է քաղաքաշինական բնույթի, որոնք ևս արժանացել են ավագանու անդամների հավանությանը։
-Նիստի ավարտին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ, հաջողություններով և ձեռքբերումներով լի տարի։
-Ավագանու հաջորդ նիստը կկայանա 2025 թվականի փետրվարի 11-ին։
Կապանի համայնքապետարան