Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորն էլ հասկանում են, որ հարցը 20.000 դրամը չէ, ես դա կվճարեմ… Երկրում օրենք չի գործում, այլ վերևներից արձակած հրամաններով է օրենքը գործում». Արթուր Չախոյան

Դեկտեմբեր 28,2024 22:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վիտալի Բալասանյանի կողմից Տորք Անգեղ այգում հողազավթման դեպքի վերաբերյալ հոկտեմբերի 11-ին «դոլլարներով» խաղաղ ակցիա էի անցկացրել Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ՝ այդպիսով արտահայտելով իմ բողոքի խոսքը:

Երևանի քաղաքապետարանի բնականոն աշխատանքը չեմ խոչընդոտել:  «Դոլլարներով» ակցիան բացառապես ուղղված էր նրան, որ Երևանի քաղաքապետարանի իրավասու որևէ  պաշտոնյա դուրս գար և բացատրություն տար վերոնշյալ դեպքի վերաբերյալ:

Բայց փոխարենը ոստիկանության աշխատակիցը օրենքի կապիտ խախտումներով ինձ վրացական համարանիշներով ավտոմեքենայով «ձերբակալեց» առևանգեց և որոշում են կայացրել 172.2-րդ հոդվածի հատկանիշներով ինձ վարչական պատասխանատվության ենթարկել 20.000 դրամ տուգանքով։

Շատ լավ հասկանալով, որ ինձ անօրինական են ենթարկում վարչական պատասխանատվության, քանի որ իմ գործողությունները առհասարակ ոչ մի կապ չունի 172.2-րդ հոդվածի հետ, ինչի համար էլ որոշեցի բողոքարկել, սակայն բողոքը մերժեցին։

Բոլորն էլ հասկանում են, որ հարցը 20.000 դրամը չէ, ես դա կվճարեմ:

Հարցը նրանում է, որ երկրում օրենք չի գործում, այլ վերևներից արձակած հրամաններով է օրենքը գործում»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031