Անցկացվել է դեկտեմբերի 30-ին Հոնկոնգում մեկնարկող ATP 250 մրցաշարի վիճակահանությունը, որի արդյունքներով ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովն իր առաջին հանդիպումը կայցկացնի կամ Դենիս Շապովալովի, կամ Քեյ Նիսիկորիի հետ:
Sports.ru-ն տեղեկացնում է, որ այս մրցաշարից եւ գալիք մրցաշրջանի մեկնարկից առաջ Խաչանովը Դուբայում մարզվել է Յաննիկ Սինների հետ, ինչի մասին գրառում է կատարել սոցցանցերում:
Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ սովորաբար մենախաղերում հանդես եկող թենիսիստներից շատերը, այդ թվում՝ Կարեն Խաչանովը, Հոնկոնգում նաեւ զուգախաղերում հանդես գալու հայտ են ներկայացրել: Խաչանովը կխաղա Անդրեյ Ռուբլյովի ընկերակցությամբ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ