Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Ռոման Երիցյան

Դեկտեմբեր 28,2024 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆայնում է.

«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական վնասվածք պատճառելու գործողություն (ոչ մեծ ծանրության հանցանք)։

Փաստորեն միջադեպից 5 ամիս անց է նախաքննական մարմինը հասկացել, որ Արամ Երիցյանի կողմից պարեկային ծառայողների նկատմամբ կիրառված բռնությունը որևէ կապ չուներ վերջիններիս օրինական ծառայողական գործունեության հետ։

Նախաքննական մարմնի անիմաստ համառության դադարեցումը, իհարկե, ողջունելի է, սակայն հաշվի առնելով այն, որ անգամ իրենք են ընդունում պարեկային ծառայողների գործողությունների բռնի, ոչ իրավաչափ ու անտեղի լինելը, կարծում եմ, որ վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելու փոխարեն, պետք է կայացվեր Ա.Երիցյանի նկատմամբ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում՝ վերջինիս կատարած արարքը դիտարկելով իբրև անհրաժեշտ պաշտպանություն։

Վստահ եմ, որ դատարանում Արամն արդարացվելու է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031