Sputnik Արմենիա – Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը Ադրբեջանի դատախազությունն ուղարկել է Բաքվի դատարան:
Գործը կարված է 16 հոդվածներից, դրանք պարունակում են ամեն ինչ՝ «ագրեսիվ պատերազմի պլանավորումից և վարումից» մինչև «ահաբեկչություն և դրա ֆինանսավորում»: Ադրբեջանում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող Վարդանյանը մեկուսացված է իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից, նրան չեն կարող տեսակցել «անկախ բժիշկները»: Վերջին կես տարվա ընթացքում նա բազմաթիվ նամակներ է ուղարկել, բայց դրանցից ոչ մեկը հասցեատիրոջը չի հասել։