Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պատմական շենքը կնպաստի «Թումո» ստուդիաների առաքելության իրականացմանը. Առնակ Ավետիսյանն այցելել է Արամի 44 հասցեում գտնվող տարածք

Դեկտեմբեր 28,2024 18:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 27-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և տեղակալ Գևորգ Բաբայանն այցելեցին Երևանի Արամի 44 հասցեում գտնվող տարածք, որը ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի որոշմամբ 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել Սիմոնյան կրթական հիմնադրամին։

Այցի ընթացքում Կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացան շենքում իրականացված վերականգման աշխատանքներին, որոնք ուղղված են կառույցի պահպանմանը և նորովի շահագործմանը, ինչպես նաև Հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրի ընթացքին և նպատակներին։

«Մեր քաղաքում պակասում է կրթական-մշակութային կենտրոնների, արվեստանոցների կոլորիտը, ուրախ եմ, որ այս նախագծի արդյունքում արդեն իսկ նպաստում ենք արհեստավորների նոր սերնդի ձևավորմանն ու զարգացմանը։ Արամի 44 հասցեի շենքը եզակի պատմական և ճարտարապետական արժեք ունեցող պետական սեփականություն է, և մենք կարևորում ենք դրա ճիշտ և նպատակային օգտագործումը։ Վարձակալության այս գործարքը լավագույն օրինակներից է, թե ինչպես կարելի է պետական գույքը ծառայեցնել թե՛ հանրային շահին և թե՛ ապահովել ֆինանսական մուտքեր»,- նշեց Կոմիտեի նախագահը։

Շենքում գործող կրթական կենտրոնը, որտեղ այժմ հաճախում է շուրջ 1000 ուսանող, կազմակերպում է դասախոսություններ և միջոցառումներ՝ ուղղված դիզայնի, արվեստի և արհեստագործության զարգացմանը․ «Այս պատմական շենքը կնպաստի «Թումո» ստուդիաների առաքելության իրականացմանը՝ ներգրավելով ավելի շատ անձանց, օգնելով նրանց անվճար սովորել՝ հնարավորություն տալով պահպանել և վերաիմաստավորել հայկական արհեստագործական ավանդույթները»,- նշեց «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Ավելի քան հարյուրամյա իր պատմության ընթացքում շենքը ծառայել է տարբեր նպատակների՝ դառնալով կրթական-մշակութային կյանքի կենտրոններից մեկը։ Այսօր, երկու կողմերի ջանքերի շնորհիվ, Արամի 44-ը վերածվել է կրթական և ստեղծագործական կարևոր հանգույցի՝ միավորելով պատմությունն ու ժամանակակից նախաձեռնությունները։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031