Sputnik Արմենիա – Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել, որ ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում:
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL ինքնաթիռի կործանման փաստով, հայտնել են Կրեմլում: Այժմ կատարվում են նախնական քննչական գործողություններ և հարցաքննվում են զինվորական և քաղաքացիական մասնագետները։