Սպուտնիկ Արմենիա. Բաքուն մտադիր է փոխադարձության սկզբունքով փոխել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես գտնվելու կանոնները. Ադրբեջանի ԱԳՆ-ն այսպես է արձագանքել Ռուսաստանում միգրացիոն կանոնների փոփոխությանը. հունվարի 1-ից Ադրբեջանի քաղաքացիների ժամանակավոր կացությունը մեկ օրացուցային տարում կկազմի ընդամենը 90 օր:
Ավելի վաղ ադրբեջանցիները կարող էին ՌԴ-ում գտնվել ոչ ավելի, քան 90 օր յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում, այսինքն՝ տարեկան 180 օր։