Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանից Հայաստանով Վրաստան մոտ 13 կգ թմրանյութի տեղափոխումը կանխվել է. չորս հոգի կալանավորվել է

Դեկտեմբեր 28,2024 15:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել մաքսանենգ ճանապարհով Իրանից մոտ 13 կգ մարիխուանա Հայաստանով Վրաստան տեղափոխելու մասին:

Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի գործընկերների հետ իրականացրել են ծավալուն աշխատանք։ Իջևան քաղաքում ձերբակալվել են 31-ամյա  և 29-ամյա երկու երիտասարդ և  վերջինի «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել բաժին։

Մեքենայում հայտնաբերվել է  սև գունի թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված  մարիխուանա տեսակի թմրամիջոցով 3 պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 4 կգ 460 գրամ, 4կգ 490 գրամ և 4կգ 655 գրամ:

Պարզվել է, որ 31-ամյա երիտասարդը թմրամիջոցը պետք է փոխանցեր գնացքի մեքենավարի օգնական աշխատող 34-ամյա տղամարդուն, որը, նախնական պայմանավորվածության համաձայն, հերթական անգամ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով կտեղափոխեր Վրաստան:

Մեքենավարի օգնական  34-ամյա տղամարդը Ալավերդու Սանահին կայարանում նշված փաթեթները ստանալու պահին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Նախաքննությամբ նաև պարզվել է, որ Իրանի քաղաքացու հետ թմրամիջոցը  Հայաստան, այնուհետև Վրաստան տեղափոխելու պայմանավորվածությունը ձեռք է բերել համացանցում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակներից մեկի օգտատերը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել են նշված հարթակը կառավարող անձանց ինքնությունները: Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություններ են կատարվել 31-ամյա և 25-ամյա երիտասարների բնակության վայրերում։ Հայտնաբերվել է 302 փաթեթ, ընդհանուր՝ 632 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով:

Ձեռնարկվում են միջոցառումներ Իրանից թմրամիջոցները ուղարկողի և նրան Հայաստանում օժանդակած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
31, 34 և 25-ամյա չորս տղամարդիկ կալանավորվել են:

Կատարվում է նախաքննություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031