Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազատություն». Շախմատի մեծ վարպետ Մագնուս Կարլսենը հեռացել է Նյու Յորքում անցկացվող արագ և կայծակնային խաղի աշխարհի առաջնությունից այն բանից հետո, երբ ՖԻԴԵ-ի ղեկավար մարմինը ջինս կրելու համար նորվեգացուն հեռացրել է մրցաշարի մի փուլից:
Հայտարարության մեջ ՖԻԴԵ-ն նշում է, որ իր՝ հագուստի կանոնները նախատեսված են «պրոֆեսիոնալիզմ և արդարություն ապահովելու համար բոլոր մասնակիցներին»:
Կառույցը հավելել է, որ Կարլսենին տուգանել է 200 դոլարով և նրան հնարավորություն է տվել փոխվել ու ներկայանալ ճիշտ հանդերձանքով, ինչից աշխարհի առաջին համարը հրաժարվել է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: