«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ասաց. «Այն, որ հասարակությունն ընդդիմանում է որոշ բաների, դա լավ է, ուժ է տալիս նաեւ մեզ, ինչ վերաբերում է նախագծերին, ապա մենք ունեցանք մի նախագիծ, որը միաձայն անցավ, բացառությամբ մեկ ձայնի: Խոսքը վերաբերում է զոհվածների, անհետ կորածների ընտանիքների արտոնություններին: Մենք կարողացանք պատմության մեջ առաջին անգամ արտոնություն տալ այդ ընտանիքներին:
Ի դեպ, մենք ամենափոքր խմբակցությունն ենք, սակայն այս առումով կարողացանք լավ բան անել մեր ժողովրդի համար, այն ոչ միայն երեւանցիներին է վերաբերում, այլեւ բոլոր ՀՀ քաղաքացիներին: Մարդիկ կարեւորում են այն ուժերին, ովքեր «փուչիկներ փչելուց» բացի կարողանում են նաեւ գործ անել:
Շատերը խոսում են մի բան, անում են այլ բան: Օրինակ` Վարդան Ղուկասյանի ավագանին` Գրիգ Հարությունյանը եկավ նիստին, իբրեւ սխալմամբ՝ քվորում ապահովեց ՔՊ-ի աղբահանության թանկացմանը: Բայց ինչպե՞ս կարելի էր սխալվել, անհնար է նման բան, ոչ մեկը դրան ուշադրություն չդարձրեց: Իսկ որոշներն էլ, Հայկ Մարությանի նման, ուզում են ամեն ինչ գցել մեր ֆրակցիայի վրա, սակայն իրականությունն այլ է: Ի դեպ, այդ Գրիգը հայտարարում է, որ վայր է դրել մանդատը, սակայն ես Ձեզ վստահեցնում եմ, որ նա դեռեւս դիմում չի ներկայացրել, քաղաքապետարանը ոչ մի նման դիմում չի ստացել»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ում