«Ազատություն». Սպիտակ տունը հայտնել է, որ «վաղ ազդանշաններ» կան, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը կարող էին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել։
Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ուրբաթ օրը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը տեսել է ապացույցներ, «որոնք, անկասկած, վկայում են հավանականության մասին, որ այս ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից», սակայն հրաժարվել է մանրամասնել՝ վկայակոչելով ընթացող հետաքննությունը։
Վթարի պաշտոնական հետաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն փրկվածները ասել են, որ լսել են երեք պայթյուն, որոնք կարծես դրսից են հնչել, երբ ինքնաթիռը թռչելիս է եղել Գրոզնիի վրայով։