Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքը կորցնում է հսկայական հասուն կանաչ զանգված՝ ստանալով խամաճիկ տնկիներ». Քրիստինա Վարդանյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 28,2024 10:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բնապահպանները, որպես տարվա գլխավոր հիասթափություն, նշում են Երեւանի կանաչապատման ձախողումը։ «Հիասթափությունս կատարվածի մասով է՝ կանաչապատման ահռելի գիտական բացերը, որի արդյունքում քաղաքը կորցնում է հսկայական հասուն կանաչ զանգված՝ ստանալով խամաճիկ տնկիներ։ Չստեղծվեց բնապահպանական խորհուրդ, չկա Երեւանի գլխավոր դենդրոլոգ, ու որոշումները մեկտեղված են մեկ կառույցում։ Ահռելի, անիմաստ ծախսերն են հիասթափեցրել՝ ամանորյա զարդարանք, բալետներ, Էրեբունի-Երեւան, երգեր, ֆիլմեր, միլիոնավոր գումարների պետական միջոցների սխալ կառավարում` Երեւանի ահռելի կենսական խնդիրների մեջ։ Օդի աղտոտվածության դեմ 0 պայքարն է հիասթափեցրել, ինչը սպառնում է բնակչության կյանքին»,- ասում է ավագանու անդամ, Բժշկական համալսարանի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։

Հիշում եմ, որ մեկ-երկու տարի առաջ խոսում էին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչների համաձայն, մեկ անձին ընկնող կանաչ տարածքների նվազագույն մակերեսը 9 քմ է, քաղաքապետարանը խոստանում էր առաջիկա 5 տարիների ընթացքում հասնել եւ անցնել նվազագույնի շեմը․ այսօրվա տեմպերով դա ռեա՞լ եք համարում։ Հարցին Վարդանյանը պատասխանում է․ «Մեր խնդիրն այլ է։ Երեւանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները 5 անգամ պակաս են պահանջվածից, քաղաքի տարածքի 4%-ն են՝ 20%-ի փոխարեն։ Մեր խնդիրը խոշոր հատումներն են, փոշին նստեցնող բարձր սանիտարահիգիենիկ հատկանիշներով օժտված սաղարթախիտ ծառերի փոխարինումը դեկորատիվ-էսթետիկ հատկանիշներով նորատունկերով՝ քաղաքի փողոցներում»։

Հույս կա՞, որ երեւանցիներիս կլսեն, գոնե մյուս տարի, թե՞ на войне как на войне։ «Հուսով եմ, որ ինչ-որ բան կփոխվի, որովհետեւ այսպես, ինչպես որ կա, չի կարող շարունակվել։ Ինձ թվում է՝ թիմում էլ են լավ հասկանում այս ամենը, եւ կարծում եմ՝ քաղաքային իշխանության առաջին դեմքի մակարդակով մենք փոփոխություններ պետք է ունենանք, այլ տարբերակ չեմ տեսնում։ Ես նրանց առաջարկեցի աշխատել գրագետ, ներգրավելով ամենաբարձր մակարդակի միջազգային փորձագետների, ի՞նչ արեցին նրանք։ Այլանդակեցինք մեր քաղաքը, որի արդյունքում խեղդվում ենք փոշուց, ու պնդում են, որ ամեն ինչ շատ ճիշտ են արել, ինչի համար վաղ թե ուշ պետք է պատասխան տան։ Ի վերջո, մեր թիրախն իրենք չեն, իրենք իրենց են բացահայտում, իսկ երեւանցիները, կարդալով մեզ, ստանում են օբյեկտիվ հնարավորություն՝ իմանալու, թե որտեղ է ճշմարտությունը, եւ որտեղ՝ մանիպուլյացիան ու սուտը»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031