Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարածքներում դարեր շարունակ ապրած հազարավոր օրդվեցի հայերից մեր օրեր ոչ մի հայալեզու գերեզմանաքար չէր հասել»

Դեկտեմբեր 28,2024 10:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրդուի Ալթընդորու գավառում գտնված մի հայալեզու գերեզմանաքար է պահպանության տակ առնվել։ Այդ մասին, www.akunq.net -ի փոխանցմամբ, հաղորդում է պոլսահայկական «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։

Աղբյուրի համաձայն՝ Օրդուի ոչ մուսուլման բնակչության թեմաներով իր ուսումնասիրություններով հայտնի Գյուվեն Բայարի նախաձեռնությամբ պահպանության տակ առնված գերեզմանաքարը պատկանում է Իմաստուհի Հ․ Վարդյանին։ Գերեզմանաքարի վրա նաև նշված է․ «Ննջեալ ի Տէր»։ Գերեզմանաքարը թվագրվում է 1901 թ․ դեկտեմբերի 22-ի ամսաթվով։

Պարոն Բայարը թեմայի վերաբերյալ իր սոցիալական հարթակում գրել է․ «Այս տարածքներում դարեր շարունակ ապրած հազարավոր օրդվեցի հայերից մեր օրեր ոչ մի հայալեզու գերեզմանաքար չէր հասել։ Հուսամ, որ այս դեպքը առիթ կդառնա, որ բոլորն ավելի ուշադիր և նրբանկատ լինեն։ Թող ննջեցյալը հանգչի խաղաղությամբ»։

 

Թարգմանեց Մելինե Անումյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031