Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրալօղլու. «Կարծում եմ մոտ 4 տարի հետո Զանգեզուրի միջանցքն ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք»

Դեկտեմբեր 28,2024 10:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։

«224 կմ Զանգեզուրի կապի համար Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգծի նախագիծը կա։ Երբ է այդ նախագիծը սկսելու» հաղորդավարի հարցին ի պատասխան Ուրալօղլուն նշել է.

«Բաքվից սկսեմ․ Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղին կա, որը սկսել է գործել 2017 թվականից։ Մյուս գիծն էլ կրկին սկսվում է Բաքվից գալիս հասնում է Հայաստան կամ Իրան, սա դեռ կխոսենք, և շարունակվում, հասնելով է դեպի Կարս։ Այս նարնջագույն գիծը (ցույց է տալիս քարտեզի վրա), որը կա, այդ հատվածում աշխատանքներն ավարտվել են, Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահման ընկած հատվածի կառուցման աշխատանքները շարունակվում են»։

Թուրքիայի մասում 224կմ հատվածի մրցույթն արված է, ըստ եղանակային պայմանների, գարնանը կսկսվեն աշխատանքները։ Նախիջևանում մոտավորապես 178-180կմ կա, դրա մի մասը կվերանորոգվի, մի փոքր հատված էլ կրկին կկառուցվի։ Այս հատվածի վրա Ադրբեջանն է աշխատում։

Անդրադառնալով Հայաստանով անցումին՝ նախարարը մասնավորապես նշել է. «43 կիլոմետրանոց հատվածի, որը կոչում ենք Զանգեզուրի միջանցք, և 61 կիլոմետրանոց Իրանով անցումի վերաբերյալ Ադրբեջանը բանակցություններ է վարում։ Այդ ամենը հստակեցնելով՝ կշարունակենք մեր ճանապարհը։ Կարծում եմ, որ մոտ 4 տարի հետո այս միջանցքն ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք»։

 

Աղբյուր`  /x.com/a_uraloglu/www.ermenihaber.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031