Լրահոս
Օրվա լրահոսը

«Համազգային ամոթի հերթական տարին էր, որովհետեւ հայ ռազմագերիները եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում են մնալ Բաքվի բանտերում, իսկ ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս». Էդուարդ Շարմազանով. «Հրապարակ»

Դեկտեմբեր 28,2024 10:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2024 թվականը համազգային ամոթի հերթական տարի էր»,- տարվա ընդհանրական գնահատականը տվեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Այո, համազգային ամոթի հերթական տարին էր, որովհետեւ հայ ռազմագերիները եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում են մնալ Բաքվի բանտերում, իսկ ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս, չեն զբաղվում այդ հարցով, այնինչ Փաշինյանն իր ընտրարշավին ասում էր, թե մի երկու-երեք ամիս էլ մնան, ամեն ինչ լավ կլինի։ Արդեն 3 տարի է անցել, գերիների թիվն ավելացել է, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են Բաքվի բանտում»։

«Հենց հունվարին նա մի անհեթեթ հայտարարություն արեց՝ Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելու մասին, մարտահրավեր նետելով հայ ժողովրդի պատմությանը եւ սկիզբ դնելով «Իրական եւ պատմական Հայաստան» հիմար թեզի տարածմանը։ Դրանով նա փորձեց իր արտաքին կուրատորների պահանջները բավարարել, հիշում եք՝ 2018 թվականին Բոլթոնն ասում էր, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի պատմական կաղապարներից, Նիկոլն էլ կատարում է պահանջը եւ հերթով փորձում հրաժարվել պատմական գաղափարներից՝ Անկախության հռչակագրից, Արցախից, Արարատից եւ այլն։

Ամիսներ անց դեմարկացիա-դելիմիտացիա անվան տակ Փաշինյանը կատարեց Ալիեւի պահանջը եւ Տավուշի գյուղերն ու մեր ամենաամուր ռազմական դիրքերը նվիրեց թշնամուն։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հատեց ՀԱՊԿ-ում անդառնալիության կետը՝ բացելով Հայաստանի թիկունքն ադրբեջանական բոլոր նվաճումների համար։

2024 թիվը հատկանշական էր Նիկոլ Փաշինյանի քաղաքական դավաճանությամբ, որով նա փաստացի ի լուր աշխարհի հայտարարեց, որ նպատակը Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելն է, դրա վառ ապացույցը Նյու Յորքում թուրքական տանը Էրդողանի գիրքը կրծքին սեղմելն էր, իսկ Էրդողանի գիրքը նեոօսմանական եւ Էրդողանի պատկերացումների մասին է` տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ, որտեղ Հայաստանը գործոն չէ, լավագույն դեպքում՝ ֆուտբոլի գնդակի կարգավիճակում կարող է հայտնվել, իսկ Նիկոլը կրծքին սեղմելով` իր հավատարմությունը հայտնեց։

Հերթական տարին էր, որ իրենց հորջորջած խաղաղության պայմանագիրն էլի չստորագրվեց, իրենց խաղաղության օրակարգը փուչիկ է, եւ ամեն տարի մենք տեսնում ենք, թե ինչպես է Ալիեւը նորանոր պահանջներ ներկայացնում, իրենք էլ ավելի շատ զիջում են։ Իսկ տարեվերջին՝ իր սափրվելուց հետո, նա մարտահրավեր նետեց բոլորին՝ ոչ միայն նախկին նախագահներին, այլեւ ողջ ժողովրդին, եւ հայտարարում է, թե 1994 թվականից Արցախն արդեն տրված էր Ադրբեջանին, հասկանալի է, որ ընդամենը փորձում է մաքրել դավաճանի պիտակը, որը, սակայն, չի հաջողվելու, քանի որ հայտնի ճշմարտություններն ապացուցվելու կարիք չունեն, Արցախը հանձնել է Փաշինյանը, կապիտուլյացիան ստորագրել է ինքը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031