Տիգրան Ավինյանի ներողությունը՝ իր հոր ամբարտավան կեցվածքի համար, անշուշտ, խոսում է այն մասին, որ նա ավելի ճկուն միտք եւ ավելի լավ «շփման հմտություններ» ունի, քան Ալեն Սիմոնյանը: (Եթե այդ հմտություններն առավել մշակված լինեին, ապա նա Մարությանի հետ բանավեճում լրատվամիջոցներին «աղբակույտ» չէր անվանի): Բայց այդ ներողությունը չի փոխում խնդրի էությունը:
Քաղաքապետի հայրն, այո, պարզ մարդ է եւ անհրաժեշտություն չունի ձեւեր թափելու («սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ ձեզանով») եւ ասում է այն, ինչ մտածում է: Իսկ նրա ասածը լակմուսի թղթի նման ցույց է տալիս, թե ինչպես են նրանք՝ իշխանավորներն ու հարուստները, վերաբերվում մեզ՝ ոչ իշխանավորներին եւ ոչ հարուստներին:
Հայաստանի նման երկրում հարստությունից եւ իշխանությունից «հաբռգելը» եւ իրենց «էլիտար» միջավայրից դուրս մարդկանց արհամարհելը, նվաստացնելը, մարդատեղ չդնելը մեկից մեկ է: Վստահ եմ, որ իրենց նեղ շրջանակներում նրանք իրար մեջ մեր մասին արտահայտվում են ճիշտ այն արտահայտություններով, որոնցով տեսախցիկի առաջ խոսել է Ավինյանի հայրը: Խոսքը ոչ թե արտաքին դրսեւորումների կամ PR – ի մասին է («բա գիտե՞ս, ես ինչ բարեգործություններ եմ անում), այլ՝ ներքին համոզմունքի:
Պատճառը, եթե խորանանք, սխալ աշխարհընկալումն է: Թե՛ «դասական» օլիգարխները, որոնք հարստացել են 1990-ականներին եւ թե՛ «հեղափոխության ծնունդ» նեո-օլիգարխները վստահ են, որ հարստացել են կամ աթոռներին են բազմել իրենց առանձնահատուկ տաղանդների շնորհիվ: Իսկ ահա մենք չենք հարստացել կամ պաշտոններ ձեռք չենք բերել մեր անհույս բթության պատճառով: Այստեղից էլ նրանց գերակայության զգացումը «Օպել քշողների» նկատմամբ: Նրանց մտքի ծայրով անգամ չի անցնում, որ կարող են լինել մարդիկ, որոնց չեն հետաքրքրում աթոռները, հարստությունը, շքեղությունը եւ նույնիսկ հարմարավետությունը: Ըստ նրանց, կան պարզապես «հաջողակ տղամարդիկ» եւ կան «լուզերներ»: Աշխարհի նրանց պատկերը չափազանց պարզունակ է:
Կարդացեք նաև
Խոսքն, ի վերջո, հեզության (աստվածաբանական իմաստով հեզության՝ խոնարհության, humilitas – ի) մասին է. դա կապ չունի չարիքը կամ սեփական անզորությունը հանդուրժելու հետ: Ասելով այդ ամենը նրանց, ես նույնն ասում եմ ինքս ինձ: Ես էլ, իմ կարծիքով, շատ բան ունեմ` ոչ նյութական: Բայց իմ այդ «ունեցվածքը» բացատրվում է ոչ իմ անձնական արժանիքներով, այլ նրանով, որ մեծացել եմ մի միջավայրում, որտեղ հարգի էր գիրքը, գիտելիքը, ինչպես նաեւ՝ խաղաղ, կայուն ժամանակաշրջանում:
Այստեղից պարզ է, թե ում պետք է ամեն առավոտ փառք տամ: Ինչը եւ խորհուրդ եմ տալիս հարուստներին ու իշխանավորներին: Եթե նրանք այդպես անեն, կարծում եմ, նրանց աշխարհընկալումը կփոխվի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն եմ, որ ի տարբերություն խորամանկ քաղաքապետի, նրա հայրն ավելի պարզ մարդ է և ինչ մտածում է, այն էլ ասում է: Բայց կարծում եմ, որ հայրն էլ ինչ-որ բան թաքցնում է: Ենթադրում եմ, որ նա իր կենսագրության մի շրջանում շատ հին ու խարխլված մի Օպել է քշել և այնքան է զզվել այդ Օպելից ու «համբալ» Օպելավորներից, որ հիմա՝ իր որդու պաշտոնի բարձրությունից ու իր քշած էլեկտրոմոբիլի շքեղությունից հաբռգելով, իր զզվանքն է արտահայտում իր անցյալի «օպելային համբալության» նկատմամբ:
Իսկ մենք՝ մեր «անհույս բթության» պատճառով պաշտոններ ձեռք չբերած և դեռևս Օպելներ քշող հարկատուներս պետք է «համբալավարի» ապահովենք «Էս ով, ես ով»-ի կարգավիճակում գտնվող հաբռգած այս իշխանավորների բարեկեցությունը, հանուն ներկայիս մանկապարտեզային կառավարման շարունակականության:
Ինչպե՞ս էին բոլոր չորս ղեկավարներն («Արբաթի/Նալբանդյանի երեխաները) ու նրանց շքախմբերը վերաբերվում ՀԽՍՀ-ի, ԼՂԻՄ-ի, Ջավախքի տարածքում ապրող և ընդհանրապես Սփյուռքի հայերին և «հայերին»:
Ամենամեղմ պատասխանը.
I – ԼՏՊ-ն՝ «Ինչպես սոված հրեան խոզի մսին»:
II- ՌՔ-ն՝ «Ինչպես սոված թուրքը խոզի մսին»:
III- $$-ը՝ «Ինչպես շակալը հոտած չալաղաչին»:
IV- ՆՓ-ն՝ «Ինչպես ճիճուն իր նախորդների կերածին»:
Այսօր հարգի չէ գիրքը, գիտելիքը, ինչպես էր նաև խաղաղ, «կայուն» ժամանակաշրջանում:
Վատից լավի ու լավագույնի անցումը միայն հեքիաթներում է լինում, մեկ էլ որպես բացառություն, եթե նոր 2025 տարում լավն ու լավագույնն ենք ակնկալում Արարչից, պարտավոր ենք տեսնել ու գնահատել Արարչի անցնող 2024 տարվա եւ նախորդ տարիների լավն ու լավագույնը, որքան էլ դա անհնարին թվա կյանքի որոշ դրվագներում, ուրիշ տարբերակ չկա: Լավագույնին կարելի է անցնել միայն լավից եւ վերջ: Հիշենք նախորդ տարիների ամենավատ դրվագները եւ մեղքերի թողություն տանք ամենավատ իրողություններին: Մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք եւ մեր այսօրվա դժվարությունները մեր քաղաքակրթության տարածման գործում մեր անգյալության մեջ է՝ եւ մեր ժողովրդի մեջ, եւ դրսի ժողովուրդների մեջ, քաղաքակրթությունների գործը դաստիարակության ու կրթության մեջ է եւ շատ դժվար է, մենք պետք է վայրենիներից քաղաքակիրթ ժողովուրդներ ու ազգեր դաստիարակենք, հակառակ դեպքում նրանք մեզ վայրենի կդարձնեն: Երբ մենք կատարենք մեր առաքելությունը եւ վերադառնանք մեր հայ քաղաքակրթական արժեքներին, հարստացնենք մեր քաղաքակրթական արժեքները մյուս քաղաքակիրթ ժողովուրդների քաղաքակրթական արժեքներով եւ մեր շրջապատի ոչ քաղաքակիրթ ժողովուրդներին դաստիարակենք որպես քաղաքակիրթ ժողովուրդներ, այդ ժամանակ Արարիչը մեզ լավն ու լավագույնը կպարգեւի: Մյուս այտը դեմ տալով դրանով վայրենուն չես դաստիարակի, այլ կդառնաս նրա մեղսակիցը: Մյուս այտդ կարող ես դեմ տալ միայն քաղաքակիրթ էակին, որ նրան փրկես վայրենուէթյան անդունդն ընկնելուց, իսկ վայրենուց պետք է միայն ավելի հաջողակ լինես, ինչքան էլ մեր վայրենիները 🙂 այդ հաջողակ բառը վարկաբեկեն: Սիրենք ու օգնենք իրար, որքան էլ դա դժվարագույն խնդիր լինի: