Լրահոս
Օրվա լրահոսը

Ներգաղթի ի՞նչ քաղաքականություն է վարելու ԱՄՆ-ն Թրամփի օրոք

Դեկտեմբեր 27,2024 22:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներգաղթի հարցը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագրի կարևոր կետերից էր, և ամերիկյան գալիք վարչակազմը, ինչպես հայտնի է, նախատեսում է խիստ քաղաքականություն վարել այդ հարցում։ «Ամերիկայի ձայնը» փորձել է հասկանալ, թե գործնականում այն ինչ կարող է նշանակել:

Իր նախընտրական արշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստանում էր խիստ միջոցներ ձեռնարկել ապօրինի ներգաղթյալների դեմ՝ այդ թվում լայնորեն կիրառել կալանավորումները և արտաքսել անօրինական միգրանտներին:

«Պատրաստվում ենք իրականացնել Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ արտաքսումը: Այլ ելք չունենք։ Չունենք այլ ելք։ Չունենք, քանի որ նման բանն անտանելի է որևէ երկրի համար»,- ասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:

Ըստ տեղեկությունների՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի հարցում Թրամփի ծրագրերը ներառում է կալանավայրերի ընդլայնում և վերադարձ «Մնա Մեքսիկայում» քաղաքականությանը, որը պահանջում է միգրանտներից մնալ այդ երկրում՝ մինչ ԱՄՆ իշխանությունները քննում են նրա դիմումը:

ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնում Թրամփի թեկնածուն կամ «սահմանային ցարը», ինչպես նրան կոչել է ամերիկյան մամուլը, Թոմ Հոմանը, ասում է, որ ապօրինի ներգաղթյալների դեմ կոշտ մոտեցումը նպատակ ունի ծառայել ԱՄՆ ազգային անվտանգության ապահովմանը:

«Անօրինական ներգաղթի հետ կապված ամենամեծ ճգնաժամից հետո, որին ականատես ենք եղել այս երկրում, պետք է գա արտաքսման զանգվածային գործողությունը»,- ասում է Հոմանը։

Ներգաղթի հարցով որոշ փորձագետներ, սակայն, զգուշացնում են՝ զանգվածային արտաքսումների կիրառումը կարող է բացասական հետևանք թողնել, քանի որ միգրանտները պարզապես կխուսափեն հայտնել իրավապահներին հանցագործությունների մասին:

«ԱՄՆ-ում ծնված միջին վիճակագրական մարդու համեմատ ներգաղթյալներն ավելի հաճախ են հաղորդում ներկայացնում ոստիկանություն: Սակայն ուսումնասիրությունները բազմիցս ցույց են տվել, որ երբ որևէ տարածքում իրավապահների ուժը գործի է դրվում զանգվածաբար, այն նվազեցնում է հանցագործության մասին հաղորդումների մակարդակը, ներգաղթյալների շրջանում հանցագործության մասին հաղորդումների մակարդակը»,- ասում է Վաշինգտոնում գործող Կատո ինստիտուտի ներկայացուցիչ Դևիդ Բիերը։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031