Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
«Ֆեյսբուքը հիշեցնում է, որ 2012-2017թթ. յուրաքանչյուր տարվա ավարտին հրապարակում էի իմ պատգամավորական գործունեության հաշվետվությունը: Այն տարածվում էր թիվ 30 ընտրատարածքում՝ Վանաձոր և հարակից 4 համայնքներ, իսկ հիմա եկե’ք տեսնենք, թե համամասնական ընտրակարգով կա արդյո՞ք որևէ պատգամավորի հաշվետվություն, թե ինչ բանի են եղել տարվա ընթացքում և արդյո՞ք մարզերում մարդիկ ճանաչում են իրենց ներկայացուցիչներին:
Այս ընտրական համակարգը հիվանդ քաղաքական համակարգի ունքն ուղղելու փոխարեն աչքն էլ հանեց, թե բա համամասնական համակարգը կխթանի կուսակցությունների զարգացումը և կառողջացնի քաղաքական համակարգը:
Արձանագրումս հետևյալն է. Հայաստանի քաղաքական համակարգը գործող սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ավելի է դեգրադացվել, քան երբևէ այն եղել է»: