2023-2024 թվականների պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը:
Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունք է գրանցվել՝
Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը,
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքները,
Կարդացեք նաև
Ծաղկաձոր համայնքում 46 միլիոն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հողամասը,
Ծաղկաձոր համայնքում 37 միլիոն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար 21 քմ հողամասը,
Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող «Երասխ-2» զորամասը,
Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով, Աղավնու աղբյուր թաղամաս 27 և 28 հասցեների երկու հողամասերը,
Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող՝ 0.08 հա մակերեսով հողամասը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 584 միլիոն դրամ: Դրանք են՝
Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոց 143/16 հողամասը՝ 0,0573 հա մակերեսով,
Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողակտորը,
Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34,76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2,14989 հա մակերեսով հողամասը,
Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/4 հասցեում գտնվող 237,9 քմ մակերեսով հասարակական տարածքը և 0,16879 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը,
Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25,6 քմ մակերեսով տարածքը և բնակավայրերի նշանակություն ունեցող 1,42609 հա մակերեսով հողամասը,
Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 1 շենք, ավտոտնակ 3-ը,
Երևան քաղաքի Աճառյան 39/6 հասցեում գտնվող անշարժ գույքը,
Մեկ տրանսպորտային միջոց:
Երկու համայնքի վերադարձվել են հանրային զբոսայգու տարածքներ՝
Ստեփանավան քաղաքի, Միլիոնի փողոց 19/1 հասցեի կանաչապատ տարածքը
Գավառի մանկատանը պատկանող զբոսայգին
Առաջիկայում Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի՝
Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող՝ 730 միլիոն դրամ արժեքով 1,24 հա մակերեսով հողամասի նկատմամբ,
Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականին աճուրդով վաճառված հողամասերի նկատմամբ, որոնք դատարանը անվավեր է ճանաչել,
Մերձավան համայնքի Երկրագործների 9 հասցեում գտնվող՝ 16 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ»:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան