Մարիետա Ավանեսյանը ծնվել է 1966 թվականին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Ապրում էր Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում: 2015 թվականի փետրվարի 15-ին սրտի կաթվածից մահացավ ամուսինը:
Նույն թվականի դեկտեմբերի 8-ին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվեց նրա ավագ որդին՝ կապիտան Գարիկ Ավանեսյանը: 2023 թվականի սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունից վիրավորվեցին Մարիետայի կրտսեր որդին՝ Մանվել Ավանեսյանը և թոռը՝ Գոռը:
Երևան տեղափոխվելուց հետո, ստացած ծանր վնասվածքներից երկուսն էլ մահացան հիվանդանոցում: Մարիետա Ավանեսյանի կյանքի ծանր պատմությունը և որդիների հիշատակը վառ պահելու նրա մեծ ցանկությունը՝ տեսաշարում:
Արցախի Հեռուստատեսություն